Հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Կարապետյանը

14:45, 15 Հունիս, 2021
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայաստան» դաշինքից: 
Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք ծրագրեր և նախագծեր:
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 14-ին հայտարարություն էր տարածել՝ առաջիկա խորհրդարանական  ընտրություններում իր աջակցությունը հայտնելով «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: 

© 2009 ARMENPRESS.am