Ճապոնիան 1 մլն չափաբաժին COVID-19-ի դեմ պատվաստանյութ կմատակարարի Վիետնամին

14:08, 15 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան հունիսի 16-ին 1 մլն չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կնվիրաբերի Վիետնամին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 14-ին հայտարարել Է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին:

«Հաշվի առնելով Վիետնամում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը եւ պատվաստման տեմպերը՝ որոշում Է ընդունվել հունիսի 16-ին 1 մլն չափաբաժին AstraZeneca-ի պատվաստանյութի խմբաքանակ ուղարկել, որն արտադրվել Է Ճապոնիայի տարածքում»,-հայտնել Է Մոտեգին՝ հանդես գալով մամուլի ասուլիսի ընթացքում:

Նա նաեւ հավելել Է, որ Ճապոնիայի իշխանությունները քննարկում են հուլիս ամսին Ինդոնեզիային, Մալայզիային եւ Ֆիլիպիններին COVID-19-ի դեմ պատվաստանյութ ուղարկելու հնարավորությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am