COVID-19. Բելառուսը մեղմացրել է ՀՀ քաղաքացիների մուտքի սահմանափակումները

13:09, 15 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԲԵԼՏԱ: Բելառուսը, COVID-19-ով պայմանավորված, մի շարք երկրների քաղաքացիների մուտքի համար սահմանափակումները մեղմացրել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տարբեր երկրներում համաճարակային իրավիճակը հաշվի առնելով, Բելառուսի առողջապահության նախարարությունը վերանայել է երկրների ցանկը: Արդյունքում՝  հունիսի 16-ից կարմիր գոտուց հանվում է 9 երկիր՝ Հյուսիսային Մակեդոնիա, Սան Մարինո, Մոնակո, Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Սլովակիա, Բուլղարիա, Մոլդովա, Սերբիա:

Նշվում է, որ կարմիր գոտի համարվող երկրից Բելառուս եկող քաղաքացիները պետք է պարտադիր 10 օր ինքնամեկուսացվեն: Եթե քաղաքացու մուտքը կանաչ գոտուց է, ապա ինքնամեկուսացում պետք չէ:


© 2009 ARMENPRESS.am