Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան 9-րդ տուրում

20:57, 14 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Superbet Chess Classic մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուխարեստում ընթացող մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը մրցեց Ադրբեջանից Թեյմուր Ռաջաբովի հետ: Հայ գրոսմայստերը խաղում սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 14-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Այժմ Արոնյանը 9 հնարավորից 5 միավորով երկրորդն է:

Superbet Chess Classic մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Շահրիար Մամեդյարովը, Ռիխարդ Ռապորտը, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և այլք: Մրցաշարը կանցկացվի հունիսի5-15-ը: 10 տուրից բաղկացած մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 325 000 հազար եվրո: 

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am