ՆԱՏՕ-ն կշարունակի վարժեցնել աֆղան զինվորականներին երկրից զորքերի դուրսբերումից հետո

16:31, 14 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն կշարունակի վարժեցնել աֆղան զինվորականներին եւ զարգացնել Աֆղանստանի տրանսպորտային ենթակառուցվածքը՝ ԱՄՆ-ի եւ «Թալիբան» շարժման միջեւ կնքված համաձայնագրին համապատասխան զորքերի դուրսբերման գործընթացի ավարտից հետո:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 14-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ դաշինքի գագաթնաժողովի բացումից առաջ:

«ՆԱՏՕ-ն չի թողնի Աֆղանստանը, մենք կշարունակենք պատրաստել աֆղան զինվորականների եւ զարգացնել Աֆղանստանի տրանսպորտային ենթակառուցվածքը, մասնավորապես օդանավակայանները, զորքերի դուրսբերումն ավարտելուց հետո»,- ասել Է գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am