Մեծ Բրիտանիայում լոքդաունի մեղմացումը հետաձգել են չորս շաբաթով

16:24, 14 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են սահմանափակումների չեղարկումը հետաձգել չորս շաբաթով, որոնք մտցվել Էին կորոնավիրուսի տարածման կապակցությամբ: Այդ մասին հաղորդել Է BBC News-ը, վկայակոչելով կառավարության աղբյուրների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մինչ այդ լոքդաունի մեղմացումը պլանավորվել Էր հունիսի 21-ին: Սպասվում Է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կհաստատի սահմանափակումների գործողության երկարացումը: Դրանից հետո լոքդաունի մեղմացումը հետաձգելու մասին որոշումը քվեարկության կներկայացվի Համայնքների պալատում: Հունիսի 13-ին Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել Է COVID-19-ի վարակման 7490 նոր դեպք եւ այդ հիվանդությունից ութ մահ: Կորոնավիրուսով հիվանդացածների միջին թվաքանակն ավելացել Է 49 տոկոսով: Միացյալ Թագավորությունում COVID-19-ի նոր դեպքերի 91 տոկոսը կազմում Է կորոնավիրուսի հնդկական շտամով վարակումը, որին ԱՀԿ-ում տվել են «Դալտա» անվանումը: Ավելի վաղ Ջոնսոնը հայտարարել Էր, որ կորոնավիրուսի հնդկական շտամը կարող Է խանգարել լոքդաունի մեղմացմանը:

Ավելի ուշ նա նշել Է, որ սահմանափակումների ցանկացած մեղմացում պետք Է լինի «զգույշ», եւ նախազգուշացրել Է, որ Մեծ Բրիտանիայում հոսպիտալացումների թիվն աճում Է: Ներկայում այս երկրի ավելի քան 41 միլիոն բնակիչներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին բաղադրիչով, իսկ մոտավորապես 30 միլիոնը՝ երկու չափաբաժնով: Փետրվարին կառավարությունը հայտարարել Է, որ Անգլիայի սահմանափակումները կհանվեն միայն այն դեպքում, եթե պատվաստանյութի ներդրումը հաջողությամբ շարունակվի, պատվաստանյութերը հոսպիտալացումների եւ մահացության մակարդակն արդյունավետորեն կնվազեցնեն պատվաստվողների շրջանում, ինչպես նաեւ հոսպիտալացումների կտրուկ աճի բացակայության դեպքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am