Եվրո-2020. ի՞նչ հանդիպումներ կան

11:49, 14 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում մեկնարկում են հերթական խմբի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պայքարի մեջ են մտնում ևս 6 հավաքականներ: D խմբում Շոտլանդիան կմրցի Չեխիայի հետ: Իսկ E խմբում Լեհաստանի առաջին մրցակիցը Սլովակիան է: Կեսգիշերին մոտ առաջին միավորների համար պայքարի մեջ կմտնի «կարմիր ֆուրիան»` Իսպանիան: Նրա մրցակիցները շվեդներն են:

 Շոտլանդիա-Չեխիա` 17:00,

 Լեհաստան-Սլովակիա` 20:00,

 Իսպանիա-Շվեդիա՝ 23:00:


© 2009 ARMENPRESS.am