Նիկոլ Փաշինյանը թիմակիցների և աջակիցների հետ երթ է անցկացնում Շենգավիթում

20:09, 13 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանում թիմակիցների և աջակիցների հետ երթ է անցկացնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երթը մեկնարկեց  Գարեգին Նժդեհի անվան հրապարակից:

Փաշինյանը երթի ընթացքում բարձախոսով ողջունում է երևանցիներին և ներողութուն խնդրում՝ կառավարության թույլ տված սխալների և բացթողումների համար: Փաշինյանի հետ է նաև իր կինը՝ Աննա Հակոբյանը, որդին՝ Աշոտ Փաշինյանը, դուստրը՝ Մարիամ Փաշինյանը:

Փաշինյանը պարբերաբար հիշեցնում է ՔՊ-ի նախընտրական կարգախոսը՝ «Ապագա կա», աջակիցները շարոնակում են՝ «Կա ապագա»:

Նա նախքան Գարեգին Նժդեհի անվան հրապարակ հասնելը քարոզարշավ էր իրականացնում Կոտայքի մարզում:


© 2009 ARMENPRESS.am