Դատարանը որոշում է կայացրել Հանրապետության հրապարակում հունիսի 18-ին կայանալիք հանրահավաքների ժամկետների վերաբերյալ  

14:44, 13 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավական գործընթացների միջոցով դատական քննության արդյունքում հունիսի 13-ին վճիռ է ընդունվել,  որ «Հայաստան» դաշինքի կողմից հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքն ավարտելու է ժամը 21: 00-ին: Այս մասին, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին դաշինքի նախընտրական շտաբի մամուլիւ ծառայությունից, նշված է դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարության մեջ։ 

«2021 թվականի մայիսի 19-ին ես՝  որպես «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ,  դիմել էի Երևանի քաղաքապետին՝ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում քարոզարշավի ավարտին հանրային ամփոփիչ հանրահավաք անցկացնելու համար»,- նշել է Վարդևանյանը: 

Նա պարզաբանել է, որ «Հայաստան» դաշինքն առաջինն էր ներկայացրել հանրային հավաքի մասին իրազեկումը, սակայն քաղաքապետարանը բավարարարել էր նաև ներկայիս «իշխանության ներկայացուցչի դիմումը՝ 20 :00-ից ևս կազմակերպել հանրային հավաք Հանրապետության հրապարակում՝ հիմնավորմամբ, որ իբրև մեր հավաքը պետք է ավարտվեր 20:00-ին»:

«Իրավական գործընթացների միջոցով դատական քննության արդյունքում այսօր վճիռ ընդունվեց,  որ մեր կողմից ներկայացված հանրային հավաքն ավարտելու է 21:00-ին»,- եզրափակել է Վարդևանյանը:


© 2009 ARMENPRESS.am