Դանիա-Ֆինլանդիա խաղի ընթացքում Կրիստիան Էրիկսենը կորցրեց գիտակցությունը. հանդիպումն ընդհատվել է. ԼՐԱՑՎԱԾ

21:01, 12 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի Դանիա-Ֆինլանդիա խաղի ժամանակ դանիացի ֆուտբոլիստը Կրիստիան Էրիկսենը կորցրեց գիտակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոպենհագենում ընթացող խաղի առաջին կեսի վերջնամասում Կրիստիան Էրիկսենը խաղային իրավիճակում` քայլելու ընթացքում կորցրեց գիտակցությունը և ընկավ: Բժիշկները նրան օգնություն են ցույց տալիս և նա հեռացվել է մարզադաշտից: Հանդիպումն ընդհատվել է:

21:01` Մարզադաշտում ներկա երկրպագուներին խնդրել են մնալ իրենց տեղերում:

21:27` համացանցում տարածվող լուսանկարներում երևում է, որ երբ Էրիկսենին տեղափոխում են մարզադաշտից նրա գիտակցությունը տեղում է, աչքերը բաց:

21:31` ՈՒԵՖԱ-ի պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Էրիկսենն արդեն հիվանդանոցում է և նրա վիճակը ստաբիլ է:

Առաջնությունը կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարն արդեն կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Սևիլիայում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Գլազգոյում, Բուդապեշտում, Ամստերդամում:

 


© 2009 ARMENPRESS.am