ՌԴ-ում հրշեջներն ավելի քան 44 հազար հեկտար մակերեսով հրդեհներ են փորձում մարել

10:47, 12 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի տարբեր շրջաններում հրշեջները մարդում են 44.2 հազար հեկտար մակերեսով 60 անտառային հրդեհ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ամենամեծ բռնկումները գրանցվել են Իրկուտսկի շրջանում՝ 35.8 հեկտար:

ՌԴ շրջաններում կրակի մարման աշխատանքներում ներգրավված է 2983 մարդ, 425 միավոր տեխնիկա, 86 օդանավ մոնիտորինգ են անում իրադրությունը, իսկ 30-ը՝ մասնակցում հրդեհաշիջման աշխատանքներին:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am