Չորրորդ զորամիավորման զորամասում անցկացվել են մարտական մեքենաներից հրաձգության պարապմունքներ

18:56, 11 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների մասնագիտական պատրաստվածության զարգացման և հետևակի մարտական մեքենաներից կրակի վարման արդյունավետության ստուգման նպատակով հունիսի 11-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ՝ մարտական կրակով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


© 2009 ARMENPRESS.am