ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ղարաբաղյան հարցը

17:30, 11 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հունիսի 11-ին ընդունել է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևիին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հանդիպմանը նրանք մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ ստեղծավծ իրավիճակը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում:  

Անդրեյ Ռուդենկոն և Պիեռ Լևին անդրադարձել են նաև ԱՊՀ տարածաշրջանում այլ արդի թեմաների:


© 2009 ARMENPRESS.am