«Փյունիկի» երկրորդ թիմի տասը ֆուտբոլիստներ հեռացել են թիմից  

13:58, 11 Հունիս, 2021

ԵՐԵՎԱն, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկի» երկրորդ թիմի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ-2»-ում այլևս չեն խաղա Էմին Սնջոյանը, Աշոտ Բաղդասարյանը, Միքայել Ասլանյանը, Վահե Բեգոյանը, Էդգար Կարապետյանը, Դանիել Աղբալյանը, Վլադիմիր Ալլահվերդյանը, Էդգար Հայրապետյանը, Արթուր Պատատյանը և Էրիկ Ավետիսյանը։ 

Ավարտվել են ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետները։


© 2009 ARMENPRESS.am