Դեսպան Վիրաբյանը և Արգենտինայի Télam լրատվական գործակալության նախագահը քննարկել են համագործակցության հեռանկարները

20:44, 10 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում Հայաստանի դեսպան Հովհաննես Վիրաբյանը հանդիպել է այդ երկրի Télam լրատվական պետական գործակալության նախագահ Բերնարդա Յորենտեի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, Հովհաննես Վիրաբյանը և Բերնարդա Յորենտեն քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները:


© 2009 ARMENPRESS.am