Սեւանցի մարզիկները մրցանակներ են շահել միջազգային մրցաշարում

17:55, 10 Հունիս, 2021

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւան քաղաքի Ն․ Դագարյանի անվան մարզադպրոցի պատանի մարզիկները մրցանակներով են տուն վերադարձել  Երեւանի «Դինամո» մարզահամալիրում կայացած քինգ բոքսինգի միջազգային մրցաշարից։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Իրանի  մարզիկները:

«Այս ներկայացուցչական մրցաշարին Սեւանը գործուղել էր 3 մարզիկի, որոնք աչքի ընկան ֆիզիկական եւ կամային լավագույն հատկանիշներով` գրավելով մրցանակային տեղեր: 28 կգ․ քաշային կարգում 1-ին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Հովսեփ Ղարիբյանը /10տարեկան/: 48 կգ․ քաշային կարգում 1-ին մրցանակակիր դարձավ նաեւ Արման Կիրակոսյանը /12 տարեկան/: 36 կգ․ քաշային կարգում 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Ռազմիկ Շուշանյանը /12 տարեկան/:

12-ամյա Ռազմիկ Շուշանյանը մայիս ամսին մասնակցել է նաեւ Հայաստանի առաջնությանը: Մենամարտելով աշխարհի չեմպիոնի հետ` Ռազմիկն այդ առաջնությունում էլ գրավել է 1-ին պատվավոր հորիզոնականը:Քինգ բոքսինգ մարզձեւը Սեւանում վայելում է մասսայականություն շնորհիվ մարզիչ Էդգար Ղարիբյանի ղեկավարությամբ գործող խմբակի: Մարզադպրոցի սաների հաջողություններն ակնառու են, որոնք մեծ անուն ու պատիվ են բերում մեր մարզադպրոցին»,-ներկայացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am