Տնտեսական ստվերի դեմ պայքարի շնորհիվ ՀՀ պետական եկամուտներն ավելացել են ավելի քան 40 տոկոսով

19:37, 9 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում 2018-2020 թվականների ընթացքում տնտեսական աճին զուգընթաց էականորեն կրճատվել է ստվերային տնտեսությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության «Ֆեյսբուք»-ի էջը տեսանյութ է հրապարակել Հայաստանում ստվերային տնտեսության կրճատման մասին:

«Կառավարության իրականացրած` տնտեսական ստվերի դեմ արդյունավետ պայքարի շնորհիվ Հայաստանի պետական եկամուտներն ավելացել են ավելի քան 40 տոկոսով»,- նշվում է տեսանյութում:


© 2009 ARMENPRESS.am