Իտալիան առաջիկա շաբաթներին Աֆղանստանից լիովին դուրս կբերի իր զինվորականներին

14:13, 9 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության կազմում իտալական զորակազմն առաջիկա շաբաթներին լիովին կհեռանա այդ երկրից: Ինչպես հունիսի 9-ին հայտնել Է La Stampa թերթը, այնտեղ մնացած 800 զինծառայողների 20 տոկոսն արդեն վերադարձել Է հայրենիք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանրապետության պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին Հերաթում, որտեղ բազավորված են իտալացիները, հունիսի 8-ին մասնակցել Է տեղական ռազմակայանում ազգային դրոշի իջեցման խորհրդանշական արարողությանը: Նա նշել Է, որ կարեւոր Է թույլ չտալ Աֆղանստանի վերածումն «ահաբեկչության կենտրոնի», ինչպես նաեւ հայտնել Է, որ կշարունակվի անվտանգության տեղական ուժերի պատրաստումն այդ երկրում «մինչեւ հիմա ձեռք բերված նպատակների պահպանման համար»:

Իտալական զորակազմը, որի թվաքանակը հասել Էր ավելի քան 900-ի, գրեթե 20 տարվա ընթացքում Աֆղանստանում Է գտնվել երեք առաքելությունների կազմում, եւ չնայած ներկայությունը վերջացնելու բազմակի փորձերին, Իտալիայի իշխանությունները հետաձգում Էին դուրսբերումն ԱՄՆ-ի խնդրանքով: Այդ ժամանակամիջոցում այնտեղ զոհվել Է 54 իտալացի: Զրակազմի դուրսբերումն իրականացվում Է ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության ընդունած որոշմանը համապատասխան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am