Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն արձանագրվել

12:39, 9 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում հունիսի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն հայտնաբերվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 51 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 604-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 756 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 152 քաղաքացու հետազոտություն, որից 872-ի թեստի պատասխանը դրական է եղել։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 15 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:


© 2009 ARMENPRESS.am