Նիկոլ Փաշինյանը հայտնեց պատերազմի հետևանքով զոհերի թիվը

15:55, 7 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այս պահի դրությամբ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 3700 է:

«Այս պահին պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 3700-ի մոտ է: Ենթադրում ենք, որ այն կարող է հասնել 4000-ի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ավելացրեց Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am