Բայդենը և Ստոլտենբերգը կքննարկեն տրանսատլանտյան համագործակցության ամրապնդման հարցը

11:00, 5 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հունիսի 7-ին Վաշինգտոնում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին:

Նա հայտնել է, որ հանդիպմանը Բայդենն ու Ստոլտենբերգը քննարկելու են հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի բարձր մակարդակի հանդիպման մանրամասները: Նրանք անդրադարձել են նաև տրանսատլանտյան համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի


© 2009 ARMENPRESS.am