Բայդենը կիբերհարձակումներն ԱՄՆ ազգային անվտանգության համար աճող վտանգ է համարում

10:44, 5 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կիբերհարձակումները համարում է ԱՄՆ ազգային անվտանգության համար աճող վտանգ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին:

 Նա ընդգծել է, որ կիբերանվտանգության հետ կապված հարցերն ԱՄՆ կառավարության համար առաջնահերթ կարևորություն ունեն և առաջիկա ամիսներին Բայդենի վարչակազմն այդ հարցին ավելի մեծ ժամանակ կհատկացնի:


© 2009 ARMENPRESS.am