Սպառազինության ներմուծման գերակշիռ մասը եղել է թավշյա հեղափոխությունից հետո. Փաշինյան

19:02, 4 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմին նախորդած տասը տարում` 2010-20 թվականների ընթացքում Հայաստանը ներկրել է 389 միլիոն դոլարի սպառազինություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արարատի մարզի Մրգավետ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI) հետազոտությունը:

«Արցախյան 44-օրյա պատերազմին նախորդած տասը տարում 2010-20 թվականների ընթացքում Ադրբեջանը Հայաստանից 8.2 անգամ ավելի շատ սպառազինություն է ներմուծել, որից 2/3 ԱՊՀ անդամ հանդիսացող երկրներից է ներմուծվել:  2011-ից 2020 թվականների ընթացքում Բաքուն ներկրել է 3 միլիարդ 274 միլիոն դոլարի սպառազինություն, Հայաստանը 398 միլիոն դոլարի: Ընդ որում, հայաստանյան ներմուծումների գերակշիռ մասը թվագրված է թավշյա հեղափոխությունից հետո 2019 թվականին: Միայն այդ տարի Հայաստանը ներկրել է 248 միլիոն դոլարի սպառազինություն կամ 10 տարվա ընթացքում ներկրվածի 63,3 տոկոսը»,- ասաց Փաշինյանը:

 


© 2009 ARMENPRESS.am