Ամենայն Հայոց կաթողիկոսը Ստեփանակերտում այցելել է եղբայրական գերեզմանոց, աղոթել է նահատակվածների հոգիների հանգստության համար

14:18, 4 Հունիս, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հունիսի 4-ին ժամանել է Արցախի Հանրապետություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ, ժամանելով Արցախ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը Ստեփանակերտում առաջին հերթին այցելել է եղբայրական գերեզմանոց, ուր ծաղկեպսակի զետեղումից հետո աղոթել է նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար, այցելել քաջորդիների շիրիմներին։

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը եղել է Սյունիքի մարզում:  Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցել  են հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ Տ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Տ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակի տնօրեն Տ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ Տ Մովսես վարդապետ Սարգսյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։


© 2009 ARMENPRESS.am