Փարիզում բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին խոչընդոտել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ավտոշարասյան ընթացքը

20:20, 1 Հունիս, 2021

ՓԱՐԻԶ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում մեկնարկեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Փարիզից, դեսպանատնից ոչ հեռու մի խումբ հայեր բողոքի ակցիա էին կազմակերպել՝ իրենց դժգոհությունը հայտնելով Փաշինյանի վարած քաղաքականության առնչությամբ: Դեսպանություն հասնելու ճանապարհին բողոքի ակցիայի մասնակիցներից մի խումբ երիտասարդներ փորձեցին խոչընդոտել ավտոշարասյան ընթացքը: Նրանք փորձում էին ձեռքերով հարվածել դանդաղ ընթացող մեքենաների ապակիներին; Անվտանգության աշխատակիցները ապահովեցին ավտոշարասյան մուտքը դեսպանատուն:

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում հանդիպել է նախագահ Էմանուել Մակրոնի, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։


© 2009 ARMENPRESS.am