Փաշինյանն ակնկալում է, որ Մակրոնն աշնանը կայցելի Հայաստան

15:52, 1 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրեց ընթացիկ տարվա աշնանն այցելել Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասաց Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ընթացքում:

«Ես ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիայի նախագահը դեռ վաղուցվանից ունի նախատեսված այց Հայաստան, որը նախորդ տարի կորոնավիրուսի պատճառով տեղի չունեցավ: Ես հույս ունեմ, որ մենք միասին կորոնավիրուսի և մյուս ճգնաժամերը կհաղթահարենք, և աշնանը սիրով սպասում ենք Ձեզ Երևանում, պարոն նախագահ»,- ասաց Փաշինյանը:

 


© 2009 ARMENPRESS.am