Նախընտրական փուլում պաստառների վնասման հետ կապված կոնկրետ դեպքերով ուսումնասիրություններ են կատարվում

15:27, 1 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախընտրական փուլում կատարված հանցագործությունների հետ կապված 27 նյութեր են նախապատրաստվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«27 նյութեր են նախապատրաստվում, ուսումնասիրություններ են կատարվում այդ 27 դեպքերով՝ նախընտրական փուլում կատարվող հանցագործությունների հետ կապված, այդ թվում 14-ը՝ գույքի վնասման հետ կապված՝ պաստառների վնասում»,-ասաց Ֆիդանյանը:

Նրա խոսքով՝ այդ 14-ից 12-ը կոնկրետ անձին պատկանող պաստառներ են եղել: 5-ը արդեն բացահայտվել է: Հարցին, թե արդյոք դրանք Ռոբերտ Քոչարյանի պաստառնե՞րն են եղել, ոստիկանության պետի տեղակալը դրական պատասխան տվեց: Կատարողները եղել են ֆիզիկական անձինք:

Իսկ ընտրակաշառքների հետ կապված այս պահի դրությամբ որևէ ռեալ դեպք չի արձանագրվել:


© 2009 ARMENPRESS.am