Կանադայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ԶՈՒ կողմից 6 հայ զինծառայողների գերեվարման կապակցությամբ

12:28, 29 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից 6 հայ զինծառայողների գերեվարման և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածության կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կանադայի ԱԳՆ «Թվիթեր»-ի պաշտոնական միկրոբլոգում հրապարակվել է հետևյալ գրառումը.

«Կանադան մտահոգված է ադրբեջանցի զինվորականների կողմից 6 հայ զինծառայողների գերեվարմամբ և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածությամբ: Մենք կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»:


© 2009 ARMENPRESS.am