Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 42 նոր դեպք, առողջացել է 186 մարդ

11:11, 29 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայիսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք, առողջացել է 186 քաղաքացի, մահացել է՝ 5-ը: Մեկ օրում կատարվել է 3084 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1078534-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222555 դեպք, որոնցից 212752-ն առողջացման, 4428-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4294 պացիենտ:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։


© 2009 ARMENPRESS.am