ԵՄ արտաքին գործերի նախարարները կայցելեն Հայաստան

12:58, 28 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի անունից կայցելեն Կովկասի երեք երկրներ՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Լիսաբոնում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Իմ անունից ԵՄ նախարարների խումբը կայցելի Կովկասի երեք երկրներ՝ հաստատելու մեր պատրաստակամությունը մասնակցել տարածաշրջանում ընթացիկ զարգացումներին»,- ասել է Բորելը:

 


© 2009 ARMENPRESS.am