Առաջիկայում նախատեսվում է իրականացնել հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի զարգացման ծրագիր

16:11, 26 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում առաջիկայում նախատեսվում են զարգացման ծրագրեր իրականացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը:

«Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնն այժմ ամբողջովին համալրված է հրշեջ-փրկարարական տեխնիկայով, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ վթարային-փրկարարական սարքավորումներով: Սարքավորումների մի մասը հանձնվել է ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումներին, մյուս մասն էլ գտնվում է արտակարգ իրավիճակների արագ արձագանքման կենտրոնում»,- նշեց Գրեչուշկինը:

Նրա խոսքով՝ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի զարգացման ծրագրերի իրականացումը կքննարկվի հետագա աշխատանքների ժամանակ:


© 2009 ARMENPRESS.am