Ժամանակավորապես դադարեցվել է Գյումրու մի  շարք թաղամասերի և փողոցների  գազամատակարարումը

21:58, 25 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 25-ի ժամը 20:30-ից դադարեցվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ», «Բուլվարային», «Ավստրիական», «Հիվանդանոցային», «8-րդ զինվորական» թաղամասերի, Մ.Խորենացու, Տ.Ճարտարապետի, Վասիլյան, Եսայան, Կ.Դեմիրճյան, Վ.Սարգսյան, Սավոյան, Գերցենի, Խնկոյան, Մնջոյան, Գրիբոյեդովի, Շիրակացու փողոցների, Մարմաշենի խճուղի-Մնջոյան փողոց հատվածի, Պավլովի, Կ.Դեմիրճյան նրբանցքների և հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։


© 2009 ARMENPRESS.am