«Իմ քայլը» խմբակցության ավագանու երկու անդամ լիազորությունները դադարեցնելու մասին դիմում են ներկայացրել

11:48, 25 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամներ Աննա Ջավախյանը և Էդգար Բարսեղյանը դիմումներ են ներկայացրել իրենց լիազորությունները դադարեցնելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Աննա Ջավախյանի մանդատը տրվել է «Իմ քայլի» ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վիլեն Գայֆեջյանին:

Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Էդգար Բարսեղյանի մանդատը տրվել է «Իմ քայլի» ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Պետրոսյանին:


© 2009 ARMENPRESS.am