Հայաստանում ընդլայնվել են Sputnik V-ով պատվաստվելու հնարավորությունները

16:44, 22 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ նախատեսված Sputnik V պատվաստանյութով կարող են պատվաստվել նաև քրոնիկ հիվանդություն ունեցող 54 տարեկանից բարձր անձինք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ ներկայացնելով  Sputnik V-ով պատվաստման կարգում կատարված փոփոխությունը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրամանի փոփոխությամբ՝ քրոնիկ հիվանդների համար հանվել է Sputnik V-ով պատվաստումների մինչև 54 տարիքային շեմը։

Այսպիսով, Sputnik V-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների 18-54 տարեկան բնակիչների և աշխատակիցների համար:

Մինչև այս փոփոխությունը Sputnik V-ով կարող էին պատվաստվել քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք՝ մինչև 54 տարեկան:

Հայաստանում COVID-19-ի դեմ կիրառվում է 3 պատվաստանյութ՝ Sputnik V,  AstraZeneca, CoronaVac:

 


© 2009 ARMENPRESS.am