Սերգեյ Լավրովը խոսել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին

18:58, 21 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դրական է գնահատել Ռուսաստանի աշխատանքը Հարավային Կովկասում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Սերգեյ Լավրովը, այս մասին հայտարարել է «Նոր գիտելիք» մարաթոնի ժամանակ։

 «Այժմ օգնում ենք կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները և ընդհանուր իրավիճակը Հարավային Կովկասում, որտեղ հնարավորություն է ստեղծվել (այդ թվում մեր միջնորդության շնորհիվ) բացելու բոլոր տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք փակ են մնացել 90-ականների սկզբից Ղարաբաղյան հակամարտության պատճառով»,-եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը:


© 2009 ARMENPRESS.am