Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները ՄԻՊ-ը հրատապ ներկայացրել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

17:27, 19 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ ունեցել է հրատապ քննարկում, որի ընթացքում ներկայացրել է 2021թ. մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական առաջխաղացման հետևանքով ՀՀ քաղաքացիների, առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: 

Պաշտպանը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել նաև Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մայիսի 14-ի ու 15-ի փաստահավաք աշխատանքների արդյունքները:

Մարդու իրավունքների խախտումների լրացուցիչ մանրամասները  միջազգային կառույցներին կներկայացվեն առանձին զեկույցներով ու հաղորդումներով:


© 2009 ARMENPRESS.am