ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը քննարկել է զինծառայողներին հոգեբանական աջակցության նախագծեր

21:58, 18 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին մասնակցած զինծառայողներին հոգեբանական աջակցության ցուցաբերման նախագծեր: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Զինված ուժերում հոգեբանական ծառայության արդյունավետության բարձրացման ուղիներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում կարևորվել է պետական հանրակրթական դպրոցներ առաջին դասարանցիների ընդունելության գործընթացում  պատերազմից տուժած ընտանիքներին տարբերակված վերաբերմունք ցուցաբերելու խնդիրը, որի վերաբերյալ ընդունվել է համապատասխան առաջարկություն:


© 2009 ARMENPRESS.am