ՀՀ-ում Իտալիայի նոր դեսպան է նշանակվել Ալֆոնսո Դի Ռիզոն

19:37, 18 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ալֆոնսո Դի Ռիզոն: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Իտալիայի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքի էջում:

«Շնորհավորում ենք Երևանում Իտալիայի նոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Մաղթում ենք հաջող աշխատանք», - գրված է Իտալիայի ԱԳ նախարարության ֆեյսբուքի էջում: 


© 2009 ARMENPRESS.am