Հրդեհ է բռնկվել Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում

17:41, 18 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում՝ երեքհարկանի շենքի տանիքում, մայիսի 18-ին հրդեհ է բռնկվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարությունից:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը  ստացվել է ժամը 17:04-ին:

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ»,- նշում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

[gallery id= 64720]

© 2009 ARMENPRESS.am