Իտալական մամուլում լույս են տեսել ԼՂ վերաբերյալ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի դիրքորոշումները պարունակող հոդվածներ

17:09, 18 Մայիս, 2021
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի դիրքորոշումները պարունակող հոդվածներ են լույս տեսել իտալական մամուլում՝ ի պատասխան Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական էլչին Ամիրբայովի՝ Արցախյան հիմնախնդրի առնչությամբ ավելի վաղ արված մեկնաբանությունների։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունից: 
«Հոդվածներում արտացոլված են ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներխուժման, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարության հայատյաց քաղաքականության, Արցախի քրիստոնեական ժառանգության հանդեպ իրականացվող մշակութային ցեղասպանության դատապարտելի փաստերը։ ՀՀ դեսպանն ընթերցողի համար հարցադրումներ է հնչեցնում Ադրբեջանի նախագահի վերջին շրջանի սադրիչ հայտարարությունների ու քայլերի մասին, որոնք էլ ավելի են վտանգում տարածաշրջանի փխրուն կայունությունը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ 

© 2009 ARMENPRESS.am