ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ-ի մարզչական Բ կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն  

12:55, 18 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ մարզչական Բ կարգի արտոնագրի դասընթացների ընդունելության մեկնարկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին, ծրագրային բովանդակությանը և գնահատման չափանիշներին և ս․թ․ մայիսի 18-ից հունիսի 7-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ մարզչական կրթության coacheducation@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:

 Դասընթացի ժամանակցույցը և անցկացման վայրը. դասընթացի առաջին մոդուլը տեղի կունենա 2021թ-ի հունիսին, այն անցկացվելու է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

 Դասընթացի ուսման վարձը 200 000 դրամ է, վճարումը կարելի է կատարել երկու մասով, առաջին մասը (100 000 ՀՀ դրամ)՝ մինչև ս.թ. հունիսի 14-ը ներառյալ, իսկ երկրորդը՝ ավարտական մոդուլի ավարտից առնվազն հինգ օր առաջ:


© 2009 ARMENPRESS.am