«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ներնետված ծխախոտի տուփում հայտնաբերել են մարիխուանային նմանվող զանգված

20:32, 17 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները մայիսի 15-ի ժամը 19:30-ի սահմաններում ճաշարանին կից տարածքում հայտնաբերել են ներնետված ծխախոտի տուփ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված և տուփի ծանրությունն ապահովող քար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:


© 2009 ARMENPRESS.am