ԱՄՆ-ն Իսրայելին կմատակարարի 735 մլն դոլարի գերճշգրիտ զենք. Washington Post

17:28, 17 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Մերձավոր Արեւելքում հակամարտության սրվելու ֆոնին հավանություն Է տվել Իսրայելին 735 դոլար գումարի ամերիկյան գերճշգրիտ զենք վաճառելուն: Այդ մասին գրում Է Washington Post թերթը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բայդենի վարչակազմը հավանություն Է տվել Իսրայելին 735 դոլար գումարի գերճշգրիտ զենքի վաճառքին»,-տեղեկացնում Է հրատարակությունը:

Նրա տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ի Կոնգրեսը նախապատրաստվող գործարքին պաշտոնապես ծանուցվել Է դեռ մայիսի 5-ին, այսինքն՝ այն բանից մոտավորպես մեկ շաբաթ առաջ, երբ ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումն սկսել Է հարվածներ հասցնել իսրայելական տարածքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am