Վահագն Հայրապետյանը երկրպագուներին կներկայացնի Electronic Planet նոր նախագիծը

15:41, 17 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կոմպոզիտոր, դաշնակահար Վահագն Հայրապետյանը մայիսի 29-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացնի իր նոր՝ Electronic Planet նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրահայտ ջազմենը հանդես կգա առանց ոճային սահմանափակումների և նորարարական համերգային ծրագրով: Երեկոյին կհնչեն նրա ստեղնաշարային, էլեկտրոնային և վոկալ իմպրովիզացիաները:

Վահագն Հայրապետյանն արդեն մի քանի տասնամյակ իր ուրույն տեղն ունի Հայաստանի ջազի պատմության մեջ: Հայրապետյանը տարբեր կազմերով հանդես է եկել աշխարհի զանազան երկրներում, մասնակցել միջազգային փառատոնների և պատվով ներկայացրել հայ մշակույթը։


© 2009 ARMENPRESS.am