Դավիթ Գալստյանն ազատ կարձակվի

13:21, 17 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, բավարարել է զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի (հայտնի է «Պատրոն Դավո» մականունով) նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է նրա պաշտպան Արմեն Հարությունյանը։

Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝   Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը Պաշտպանության նախարարության հետ կնքել էր պայմանագիր`պարտավորվելով 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել են մարտավարական հատկանիշներով, և դրանց կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։ Գալստյանն անազատության մեջ է գտնվում 2021թ» փետրվարից։

Ըստ ԱԱԾ-ի, նրա ղեկավարած ընկերությունը 2018 թվականին Պաշտպանության նախարարությունից հափշտակել է մեկ միլիոն դոլարի չափ գումար։ 


© 2009 ARMENPRESS.am