Մեքսիկայի ներկայացուցչուհին նվաճել Է «Միսս Տիեզերք» տիտղոսը

12:34, 17 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միսս Տիեզերք»-2021 գեղեցկության մրցույթի հաղթողը դարձել Է Մեքսիկայի ներկայացուցչուհի Անդրեա Մեսան: Այդ մասին հաղորդել Է Associated Press-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նշվում Է, որ 26-ամյա Մեսան ուսումնասիրել Է ծրագրավորում եւ պրոֆեսիոնալ դիմահարդար Է, նա զբաղվում Է սպորտի Էքստրեմալ տեսակներով եւ մասնակցում Է կանանց իրավունքների համար պայքարող կազմակերպությունների աշխատանքին:

Թագի համար պայքարի եզրափակիչ փուլում նա գերազանցել Է Բրազիլիայի, Պերուի, Դոմինիկյան Հանրապետության եւ Հնդկաստանի ներկայացուցչուհիներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am