ՀՀ-ի գաստրո, արկածային գրավչությունները ներկայացվում են «ATMDubai 2021» միջազգային ցուցահանդեսին

10:18, 17 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մասնակցում է Միջին Արևելքի ամենախոշոր զբոսաշրջային «ATMDubai 2021» ցուցահանդեսին, որը 62 երկրների մասնակցությամբ պաշտոնապես բացվել է Դուբայի աշխարհի առևտրային կենտրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ պետական տաղավարով տեղական մի շարք զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ մասնակցում են ցուցահանդեսին` աշխարհին ներկայացնելով Հայաստանի գաստրո, արկածային, մշակութային գրավչությունները։

Նշվում է, որ չնայած համավարակով պայմանավորված ճամփորդական սահմանափակումներին, ցուցահանդեսին մասնակից երկրների  քանակը անսպասելի մեծ էր,  ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ համաշխարհային զբոսաշրջությունը սկսում է առողջացման միտումներ արձանագրել։


© 2009 ARMENPRESS.am