Լյովը կամ Ալեգրին կարող են գլխավորել «Ռեալ»-ը

20:56, 16 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի հավանական թեկնածուները Զիդանի հեռանալու դեպքում Յոհիմ Լյովը և Մասիմիլիանո Ալեգրին են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Իսպանական Marca-ի տեղեկություններով մեծ է հավանականությունը, որ «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը կարող է զբաղեցնել նաև ակումբի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլը: Սակայն քննարկվող մարզիչների ցանկում առաջատարները Լյովը և Ալեգրին են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կհեռանա ներկայիս ակումբից մրցաշրջանի ավարտին: Զիդանի որոշման պատճառը հոգեբանական և ֆիզիկական հոգնածությունն է: 

Զիդանը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2019 թվականին: ֆրանսիացին արդեն իսկ մարզել էր «արքայական ակումբը» 2016-2018 թվականներին: Նրա ղեկավարության ընթացքում «Ռեալ»-ը երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, երկու անգամ նվաճել է Լա լիգայի հաղթողի կոչումը: Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ը հասավ Չեմպիոնների լիգայի կսաեզրափակիչ, որտեղ զիջեց անգլիական «Չելսի»-ին:  


© 2009 ARMENPRESS.am