Իրանի և Ադրբեջանի սահմանին երկու ադրբեջանցի է սպանվել

19:54, 15 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15, ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երկու ադրբեջանցի սահմանապահ է սպանվել Իրանի հետ սահմանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը` մանրամասնելով, որ մայիսի 15-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ինքնությունը չպարզված 3 անձ փորձել է ապօրինի հատել ադրբեջանա-իրանական սահմանը։ Նրանց կանգնեցնելու փորձից հետո սահմանախախտները կրակել են սահմանապահների ուղղությամբ, որոնք հիվանդանոցում մահացել են։

Միջադեպի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրանյութ։ Սահմանախախտներից մեկը` Իրանի քաղաքացի, ձերբակալվել է, երկուսը` հետախուզվում են։


© 2009 ARMENPRESS.am