«Հոֆենհայմ»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Արմինիա»-ի հետ. Ադամյանը գոլային փոխանցման հեղինակ

19:35, 15 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ,  15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրում «Հոֆենհայմ»-ը մրցեց «Արմինիա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղի մեկնարկից 5 րոպե անց «Հոֆենհայմ»-ը բացեց հանդիպման հաշիվը: Սարգիս Ադամյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Կրամարիչը: Խաղի 12-րդ րոպեին Ադամյանը նաև դեղին քարտ ստացավ: «Արմինիա»-ն վերականգնեց հաշվի տարբերությունը 23-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Վոլգսանները: Երկրորդ խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց: «Արմինիա»-«Հոֆենհայմ»` 1:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 83-րդ րոպեին:

Այժմ «Հոֆենհայմ»-ը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում 11-րդն է:


© 2009 ARMENPRESS.am